Երեկ Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Արդեն ներկայացրել էինք, թե ինչ արդյունքներ են գրանցվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ընտրություններում, այժմ կներկայացնենք այլ մարզերում գրանցված արդյունքները:
Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք` Ազիզ Մհոյան, 211 ձայն (գործող ղեկավար, միակ թեկնածու)
Հարթավան համայնք` Ժիրայր Ավետիսյան, 356 ձայն (գործող ղեկավար)
Արարատի մարզի Արտաշատ համայնք` Արգամ Աբրահամյան, 10013 (միակ թեկնածու)
Մրգանուշ համայնք` Մանվել Սարգսյան, 340 ձայն (գործող ղեկավար, ՀՅԴ)
Արմավիրի մարզի Փարաքար համայնք` Սամվել Վարդանյան, 1354 ձայն (գործող ղեկավար, միակ թեկնածու)
Գեղարքունիքի մարզի Ազատ համայնք` Սիմոն Սահակյան, 77 ձայն (գործող ղեկավար, միակ թեկնածու),
Ակունք համայնք` Արծրուն Ղարիբյան, 547 ձայն (ՀՀԿ, գործող ղեկավար)
Աղբերք համայնք ` Վասիլ Աղասարյան, 99 ձայն (ՀՀԿ, ինքնաառաջադրում)
Գեղհովիտ համայնք ` Պողոսյան Վարդան, 1479 ձայն, (համայնքի ղեկավար)
Լոռու մարզի Ալավերդի համայնք ` Կարեն Փարեմուզյան, 5141 ձայն (անկուսակցական)
Այլ արդյունքների կարող եք ծանոթանալ` այստեղ: