Ռամադանի ամսվա ընթացքում Արաբական Միացյալ էմիրություններում ծրագրավորվում է բաժանել ավելի քան 2 միլիոն չափաբաժին ուտելիք, գրում է gazeta.ru-ն:
Նախագծով զբաղվում է ԱՄԷ նախագահի՝ շեյխ Խալիֆ բեն Զաեդ Ալ Նահայանի բարեգործական հիմնադրամը: Անվճար սնունդ կարելի կլինի ստանալ ողջ երկրում` 105 սննդի կետերում: Բացի այդ, կազմակերպիչները մտադրված են հարյուր հազարավոր սննդով ծանրոցներ ուղարկել արտերկիր:
Հիմնադրամը նման բարեգործական ակցիա է անցկացնում արդեն 8-րդ անգամ՝ ԱՄԷ-ի բարձրաաստիճան պաշտոնյանների ղեկավարությամբ: