Այսօր Եռաբլուրում Սմբատ Այվազյանի հուշաքարի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Չնայած վերջինս չէր ցանկանում որևէ հարցի պատասխանել, այնուամենայնիվ Armlur.am-ը փորձեց մի քանի հարց ուղղել վարչապետին Արտաշատի քաղաքապետի ընտրություններում իր որդու հաղթանակի հետ կապված:
Վարչապետը ևս մեկ անգամ կրկնեց, որ իրենք որևէ քայլ չեն արել, որպեսզի ընտրություններում մնար միայն իր որդին. «Ճիշտ կլիներ, որ լիներ մրցակցություն, ձեզ մոտ էլ այլ հարցեր չէին առաջանա: Բայց մենք որևէ քայլ չենք արել, որպեսզի մնար մեկ թեկնածուն»:
Հովիկ Աբրահամյանի խոսքով` իր որդուն կշնորհավորի միայն այն ժամանակ, երբ տեսնի մեկ տարվա արդյունքը և արտաշատցիների գոհ լինելը: Աբրահամյանը նշեց` եթե մրցակցություն չկա, հաղթանակ չի կարող լինել. «Նա ընտրվել է»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Քրիստինա Աղալարյան, Տիգրան Սարգսյան