Պլաստիկ անձնագրերն ընտրությունների անցկացման ժամանակ բարդություններ են առաջացնում. Հեղինե Բիշարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ երեկ տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և նշեց, որ մեր երկրում արդեն հիմք է դրվել պլաստիկ անձնագրերի օգտագործմանը, ինչը որոշ բարդություններ է առաջացնում ընտրությունների ժամանակ.

«Մենք գիտենք, որ անձնագրերում դրվում է կնիք, որը վկայում է այն մասին, որ տվյալ քաղաքացին մասնակցել է ընտրություններին: Իսկ ահա պլաստիկ անձնագրերի մասով դա հնարավոր չէ, ուստի անհնար է իմանալ այդ մարդը մասնակցել է ընտրություններին, թե՝ ոչ:

Մեր ընտրական գործընթացներում կան օրենքը շրջանցող բազմաթիվ երևույթներ, քաղաքացին կարողանում է ընտրություներին մասնակցել` այս քաղաքից այն քաղաք գնալով և այլն: Հիմա սեղաններին դրված է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու խնդիրը, այս հարցը պետք է շուտափույթ կարգավորել», – նշեց նա:




Լրահոս