Հունիսի 10-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցից «Ռոսիա» առևտրի կենտրոն տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է գետնանցումը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի մոտակայքում, «Օպել» մակնիշի 35TL239 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Զ. Հ., ծնվ. 1990թ.) բախվել է թունելի արգելապատնեշին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և շրջվել:
Զ. Հ.-ն և ուղևորներ՝ Ա. Պ.-ն (ծնվ. 1986թ.) ու Մ. Մ. (ծնվ. 1992թ.) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: