Իբրահիմովիչը կվերադառնա «Միլան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է «Միլան» վերադառնալ: Իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին  արդեն հանդիպել է 33-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ և հեռախոսազանգով կապ հաստատել նաև Իբրահիմովիչի հետ:

Ֆուտբոլիստը հայտարարել է, որ պատրաստ է «Միլան» վերադառնալ և պայմանագիր ստորագրել ակումբի հետ:  Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Միլան»-ն Իբրահիմովիչին 3-ամյա պայմանագիր է առաջարկելու տարեկան 6.5 մլն եվրո աշխատավարձով:




Լրահոս