«Պարո´ն Զախարյան, դուք լրջանալու կարիք ունեք». բողոքի ակցիա` նախարարության դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալյանս» կուսակցության բողոքի ակցիան մեկնարկել է: «Պարո’ն Զախարյան, Դուք լրջանալու կարիք ունեք»,- գոռում են ակցիայի մասնակիցները:

Ինչպես Էներգետիկայի և բնական պաշարների նախարության մոտից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, ակցիային մասնակցում են նորաստեղծ կուսակցության երիտասարդական միության անդամները: Նրանցից Նարեկ Ալոյանը Armlur.am-ի հետ զրույցում ներկայացրեց ակցիայի նպատակը. իրենք պահանջում են դատախազությունից, որպեսզի նախարար Երվանդ Զախարյանի հայտարությունը գողության մասին հիմք ընդունի: Երկրորդ պահանջն այն է, որ եթե պարզվի` գողություն իրականում չի եղել, ապա նախարարն է պարտավոր բացատրություններ տալ անպատասխանատու հայտարարություններ անելու համար:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները պատրաստվում են նամակ փոխանցել Երվանդ Զախարյանին: Ավելին, Ալոյանը հայտնեց,որ իրենք ակցիայի վերջում անակնկալ կմատուցեն նախարարին, սակայն չմանրամասնեց` ինչ անակնկալի մասին է խոսքը` հորդորելով սպասել ավարտին:




Լրահոս