Որ օրերին են հայ մարզիկները Բաքվում ելույթ ունենալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերով կհեռարձակի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի այն մարզաձեւերը, որոնցում ելույթ են ունենալու հայ մարզիկները: Հանրայինը հայ մարզիկների կողքին է եւ հեռուստադիտողներին հնարավորություն կընձեռի հետեւելու նրանց մրցամարտերին ու սատարելու մեր հայրենակիցներին:

Հայ մարզիկների ելույթները կարող եք դիտել հետեւյալ օրերին եւ ժամերին.

Հունիսի 14, ժամը 18.00 – ըմբշամարտ

Հունիսի 16, ժամը 17:20 – բռնցքամարտ

Հունիսի 17, ժամը 18:00 – ըմբշամարտ

Հունիսի 18, ժամը 18:00 – ըմբշամարտ

Հունիսի 19, ժամը 17:20 – բռնցքամարտ

Հունիսի 22, ժամը 18:00 – սամբո

Հունիսի 25, ժամը 18:00 – ձյուդո

Հունիսի 26, ժամը 18:00 – ձյուդո

Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ եւ ներկայացված կլինի 6 մարզաձեւով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն:




Լրահոս