«Հայաստա´ն, հո´ւպ տուր». Հայաստանի հավաքականի երկրպագուները պատրաստվում են դիմավորել Պորտուգալիայի ֆուտբոլիստներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Րոպեներ անց Հայաստան կժամանեն Պորտուգալիայի հավաքականի մարզիկները: Ինչպես Զվարթնոց օդանավակայանից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, այս պահին օդանավակայանում հավաքվել են Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլային հավաքականների երկրպագուներ: «Հայաստա´ն, հո´ւպ տուր» գոչյուններով սպասում են մրցակիցներին:

Ի դեպ, Հայաստանի հավաքականի երկրպագուները, կարծես, ավելի շատ են, քան մյուս մրցակիցներինը: Նրանք ֆուտբոլիստների անուններով շապիկներ են կրում, իրենց հետ բերել են նաև Արցախի և Հայաստանի դրոշները:

Տեղում աշխատում են մեծ քանակությամբ կարմիր բերետավորներ, ժամանել է նաև փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը` ստուգելու համար` իրավիճակը որքանով է վերահսկելի:

Լուսանկարը` PanArmenianPhoto-ի




Լրահոս