Թանկացումների հերթը հասել է հանքային ջրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ գարեջրի առաքիչները հանրային սննդի սպասարկման օբյեկտներին արդեն իսկ տեղեկացնում են, որ նոր ապրանքը թանկացված գներով են ստանալու: Պարզվում է՝ հանրային սննդի սպասարկման օբյեկտներին թանկացման «ավետիս» են հաղորդել նաեւ հանքային ջրերի առաքիչները:

Մասնավորապես, թանկացման մասին արդեն իսկ զգուշացրել են «Ջերմուկ» հանքային եւ «Բյուրեղ» աղբյուրի ջրերը առաքողները: Ի դեպ, երբ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց նշված գործարանի պատասխանատուներին, այնտեղից մեզ պատասխանեցին, որ նման բան չկա, եւ իրենց ապրանքը չի թանկացել:




Լրահոս