ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և Visa ընկերությունը հայտարարեցին Հայաստանում Visa payWave քարտերի թողարկման և սպասարկման մեկնարկը: Բանկը այսուհետ առաջարկելու է Visa payWave առանց կոնտակտի ինովացիոն քարտային պրոդուկտների շարք. Visa Student, Visa Classic և Visa Gold տեսակի քարտեր:
Visa payWave քարտերի միջոցով հնարավոր է վճարումն իրականացնել առանց քարտը սպասարկողին փոխանցելու՝ ուղակի քարտը մոտեցնելով սպասարկման տերմինալին` հաճախորդներին առաջարկելով էլ ավելի հարմար, անվտանգ, հեշտ և արագ վճարումներ կատարելու հնարավորություն: Բացի այդ, մինչև 10,000 ՀՀ դրամի գործարքներ կատարելու դեպքում կարիք չկա ստորագրել անդորրագիրը կամ մուտքագրել PIN կոդը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջին առանց կոնտակտի տերմինալները տեղադրել է «Երևան մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնում, որտեղ առևտրի կետերի մեծամասնությունն արդեն իսկ սպասարկում են Visa payWave տեսակի քարտեր: 2015 թվականի ընթացքում բանկը նախատեսում է տեղադրել մոտ 150 առանց կոնտակտի քարտերի սպասարկման տերմինալներ:
Առանց կոնտակտի քարտեր սպասարկող առևտրի և սպասարկման կետերի POS տերմինալներն ունեն հետևյալ տարբերանշանը, որը նաև առկա է բոլոր Visa payWave տեսակի քարտերի վրա:
Visa payWave-ն առաջարկում է բազում առավելություններ հաճախորդներին և առևտրի և սպասարկման կետերին՝ ներառյալ արագություն, հարմարավետություն և անվտանգություն: Հաճախորդների արագ սպասարկումը շահավետ է նաև առևտրի և սպասարկման կետերի համար, քանի որ Visa payWave տեխնոլոգիայի կիրառմամբ նվազում են հերթերը և ավելանում է սպասարկված հաճախորդների թիվը:
Նոր, առանց կոնտակտի քարտերի շնորհանդեսը տեղի ունեցավ «Երևան մոլում», որտեղ հայտատարվեց ակցիա Բանկի բոլոր Visa payWave քարտերի քարտապանների համար: Ս.թ. հունիսի 15-ից օգոստոսի 31-ը Բանկն առաջարկում է 50% cashback Visa payWave քարտերով մինչև 20,000 ՀՀ դրամ իրականացված առաջինառանց կոնտակտի վճարային գործառնության դիմաց: Բոլոր Visa Student, Visa Classic և Visa Gold քարտերի քարտապանները կարող են անվճար փոխարինել իրենց գործող Visa քարտերը Visa payWave քարտերով՝ մինչև ս.թ. հունիսի 30-ը ներառյալ: Մանրամասների համար այցելեք www.acba.am:
«Դեռևս 2009 թ.-ին Բանկի կողմից թողարկվեցին Հայաստանում առաջին չիպային Visa քարտերը, իսկ այժմ մենք հպարտ ենք ներկայացնել Visa payWave քարտերը՝ վճարային քարտերի տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակը» – ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: «Արագ զարգացող աշխարհում նորամուծությունները կոչված են բարելավելու և դյուրին դարձնելու մարդկանց առօրյան: Ուստի, թողարկելով Visa payWave քարտերը, մեր նպատակն է կրճատել քարտով վճարումներ կատարելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը: Այս տարի մենք ծրագրում ենք մեծ թվով առանց կոնտակտի քարտերի սպասարկման տերմինալներ տեղադրել Երևանում և շարունակաբար զարգացնելու ենք շուկայի այս սեգմենտը:
Ներկայումս հաճախորդները սովորաբար օգտագործում են քարտերը միջինից բարձր գումարների վճարումներ կատարելու համար, մինչդեռ առօրյա գնումներ կատարելու ժամանակ, երբ վճարվելիք գումարի չափը մեծ չէ, գերակշռում են կանխիկ դրամով վճարումները: Visa payWave-ի նպատակն է փոխել այս մոտեցումը՝ քարտը դարձնելով նախընտրելի առօրյա վճարային գործիք»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Իրինա Կամխաձեն` Visa ընկերության կովկասյան տարածաշրջանի ղեկավարը, իր խոսքում նշեց.
«Visa ընկերությունը մշտապես ձգտում է սպառողին առաջարկել վճարումներ իրականացնելու տեխնոլոգիապես ժամանակակից տարբերակներ, ինչպես նաև խթանում է անկանխիկ վճարումների իրականացումը: Մեր փորձը ցույց է տալիս, որ Visa payWave ոչ կոնտակտային վճարումների համակարգը կարող է օգնել, որպեսզի շուկայում անկանխիկ վճարումներն էլ ավելի մեծ տարածում գտնեն, քանի որ այս տեխնոլոգիան հանդիսանում է վճարման նոր եղանակ, որը շատ արագ է, հեշտ և հարմար, որն էլ հաճախորդներին ստիպում է ավելի հաճախ օգտվել Visa payWave քարտերից՝ ի համեմատ ավանդական մագնիսական կամ չիպային համակարգով թողարկված քարտերի: Մենք հուսով ենք, որ Visa payWave-ով քարտային վճարումներ կիրականացվեն մանրածախ առևտրի այնպիսի ոլորտներում, որտեղ դեռ գերակայում է կանխիկ եղանակով վճարումները, օրինակ՝ մինիմարկետներ, հիպերմարկետներ, բենզալցակայաններ, արագ սննդի կետեր, առևտրի կենտրոններ և տաքսի ծառայություններ»:
Visa առանց կոնտակտի քարտեր թողարկելու և վերջիններիս համար սպասարկման ցանց ստեղծելու և զարգացնելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ համագործակցում է ֆրանսիական «Oberthur Technologies» և «Ingenico» հանրաճանաչ ընկերությունների հետ: Visa payWave քարտ պատվիրելու համար այցելեք հետևյալ հղումով: