Դժբախտ դեպք` Աջափնյակում. 4-ամյա երեխան մահացել է` հարևանի ավտոտնակի հոսանքալարից էլեկտրահարվելով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 4-ամյա երեխայի՝ հոսանքահարության հետևանքով մահանալու դեպքի առթիվ:

2015թ. հունիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը «էլեկտրահարություն» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 4 տարեկան տղան, գիտակցության չգալով, մահացել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է , որ երեխան էլկտրահարվել է Շինարարների 29 շենքի բնակիչներից մեկի կողմից շենքի բակում գտնվող ավտոտնակի տանիք բնակարանից տարված հոսանքալարով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է քննություն։

1433517493,2596

1433517547,3152

1433517611,6608

1433517628,1771

1433517646,8983

1433517665,8625

1434368524,8983




Լրահոս