«Ո՛չ Թալանին» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում սույն թվականի հունիսի 19-ին ժամը 18:30-ին` սկսած մարզերից, վերջացրած մայրաքաղաք Երեւանով, լինել Ազատության հրապարակում եւ միասին տեր կանգնել մեր պահանջին:
«Մեր կողմից նախապես կանխատեսված սցենարը իրականանում է: Իշխանության մունետիկ մարմինը` ՀԾԿՀ-ն, հնարավոր է վաղը ` 17.06.2015թ., հայտարարի էլեկտրաէներգիային հերթական ապօրինի թանկացման մասին:
Մեր պահանջը չի փոխվել, այն է` ոչ մի լումա ավել, եւ ներկայիս սակագնի նվազեցում:
Եթե Սարգսյան Սերժը եւ Աբրահամյան Հովիկը անտեսեն ժողովրդի կողմից բարձրացված արդարացի պահանջը, ապա մենք՝ օգտվելով սահմանադրությամբ մեզ տրված բոլոր իրավունքներից, կանցնենք պայքարի ավելի կտրուկ գործողությունների:
«Ո՛չ Թալանին» նախաձեռնությունը կոչ է անում սույն թվականի հունիսի 19-ին ժամը 18:30-ին` սկսած մարզերից, վերջացրած մայրաքաղաք Երեւանով, լինել Ազատության հրապարակում եւ միասին տեր կանգնենք մեր պահանջին»: