Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) աշխարհազորի մարտիկները գրավել են Թել-Աբյադ քաղաքը՝ փակելով «Իսլամական պետության» «մայրաքաղաք» Ռաքքայի մատակարարման հիմնական ճանապարհը, հայտնում է BBC-ին:
Այժմ քրդերը զորավիգ ուժեր են ուղարկում քաղաքի շրջանները, որպեսզի ամրապնդեն Ռաքքայից հյուսիս ճանապարհի վերահսկողությունը: Թել-Աբյադի գրոհի ժամանակ աշխարհազորականներին աջակցություն են ցուցաբերել սիրիական զինված ընդդիմության ջոկատները, ինչպես նաև ԱՄՆ ու նրա դաշնակիցների ավիացիան:
Թել-Աբյադ քաղաքի գրավումը փաստացիորեն թույլ է տալիս քրդերին վերահսկել Թուրքիայի հետ սահմանը: Այս սահմանամերձ քաղաքը տեղակայված է Ռաքքայից 100 կմ հեռավորության վրա ու մինչև վերջերս ծառայել է որպես Թուրքիայից Սիրիա ուղարկվող զինյալների համար անցակետ: