Էներգետիկ համակարգում պետք է անկախ աուդիտ իրականացվի. Արծվիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրենսդրական կարգով պահանջելու ենք, որ ամբողջ համակարգում իրականացվի անկախ աուդիտ: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ ՀՅԴ-ն մտադիր է խորհրդարանին ներկայացնել օրենքի մի նախագիծ, որով սակագների հաշվարկները կարվեն ըստ սպառողների խմբերի:

«Օրինագիծը մշակման փուլում է: Նաև առաջարկվելու է, որ մինիմում 5 տարի ընդունված սակագները փոփոխման ենթակա չլինեն։ Օրենսդրական ձևով պահանջելու ենք, որպեսզի իրականացվի արտաքին աուդիտ: Այդ փոփոխություններով ՀԾԿՀ-ին կամ կառավարությանը պարտադրվելու է, որպեսզի ներգրավի անկախ աուդիտ` ամբողջ համակարգում: Թե կարգավորման, թե նաև ծառայությունների գնման և վաճառքի, ֆինանսատնտեսական և այլ հարցերով»,- նշեց նա:




Լրահոս