Բիբինի պահվածքը պետք է դառնա քաղաքական հարց, սա դաս է բոլորիս. Թևան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարող են հովհարային անջատումներ անել, հետո ասել` մենք ձեզ զգուշացնում էինք: Անդրադառնալով ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինի` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին ուղղված նամակին, Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով, հանձնաժողովում պետք է քննարկվի ոչ թե միայն պարտքի ստեղծման մասին հարցերը, այլ թե ինչեր են եղել, որ ձևավորվել է այդ ընդհանուր մեծ պարտքը: «Ինչն են սխալ արել: Օրինակ, կարող ենք խոսել օպտիմիզացիայի մասին, ինչու են այդքան մարդ վարձած պահում», – նշեց նա:

Պատգամավորի խոսքով` պետք է վստահություն ունենալ, որ այն բոլոր կորուստները, որոնք ներկայացված են, արդարացված և ճիշտ են: «Այս տեսակի խնդիրները եթե մենք չհասկանանք և չպարզաբանենք, թե ոնց է ձևավորվել այդ պարտքը, ապա մենք միշտ ունենալու ենք այդ պրոբլեմը», – հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինի նամակին, նա նշեց, որ վերջինիս պահվածքի խնդիրը պետք է դառնա քաղաքական հարց: «Արդյո՞ք Հայաստանը պետք է թույլ տա այդ տեսակի մենեջերների այստեղ աշխատելը: Եթե այս տեսակի հարցերը չլուծվեն, ապա հետագայում ևս հնարավոր են նման խնդիրներ, մի մենեջեր ևս կարող է  նման վարվելակերպ դրսևորել, շանտաժային ոճով նամակներ գրի և արհամարհանք ցուցաբերի: Սա դաս է բոլորիս և առաջին հերթին նրանց համար, ովքեր ժամանակին Բիբինի առաջարկներն ընդունեցին», – հավելեց պատգամավորը:

Թևան Պողոսյանը ընդգծեց, թե ՀԾԿՀ-ն պետք է հասկանա, որ ինքն ի վերջո բնակիչների շահերը պետք է պաշտպանի, ոչ թե` մենաշնորհների:




Լրահոս