Երբ ժողովուրդը պայքարում է, իշխանությունները գնում են զիջումների. Գյումրին միանում է էլէներգիայի թանկացման դեմ պայքարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` վաղը հունիսի 19-ին ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հանրապետության մյուս քաղաքներում բողոքի մեծ երթեր են անցկացվելու «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից` ընդդեմ Էլեկտրաէներգիայի թանկացման: Արդեն երեկ երեկոյան նախազգուշական ավտոերթ անցկացվեց Գյումրիում, իսկ այսօր նախաձեռնության Գյումրու պատասխանատուները ասուլիս էին հրավիրել «Ասպարեզ» ակումբում, որտեղ անդրադարձան վաղվա սպասվելիք երթին և հանդես եկան հայտարարությամբ` կոչ անելով միանալ վաղվա երթին ու միասնականերոն պայքարել ու թույլ չտալ այն թալանի քաղաքականությունը, որն իրականացվում է այսօր:

Պատասխանատուներից Վահագն Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ ժողովրդի լայն զանգվածների աջակցության ու համախմբվածության շնորհիվ խնդիրը կարող է լուծվել հօգուտ ժողովրդի: Միայն մնում է, որ ժողովուրդն գիտակցի, որ այս հարցը հանրային հարց է ու էլեկտրաէներգիայի թանկացումն իր հետևւց բերելու է թանկացումների մի ողջ շղթայի:

Ինչպես նշեց պարոն Խաչատրյանը, այսօր արդեն հայտնի է, որ գնի թանկացման հայտ է ներկայացրել մի շարք ընկերություններ: «Երբ ժողովուրդը պայքարում է, իշխանությունները գնում են զիջումների», – իր հերթին նշեց մյուս բանախոս Հենրիկ Գրիգորյանը: Վերջինս հիշեց տրանսպորտի թանկացման, պարտադիր կուտակայինի դեպ ուղղված բողոքի ցույցերը ու արդյունքները, որոնք քիչ թե շատ ժողովրդի սրտով էին: Նույնն էլ լինելու է այս դեպքում: «Պայքարելու ենք, մինչև հասնենք այս ամենի տրամաբանական եզրահանգմանն ի օգուտ ժողովրդի»,- ամփոփեց Հենրիկ Գրիգորյանը:

Արման Գրիգորյան,

Գյումրի




Լրահոս