Հովհաննես Թոքմաջյանին վերագրվող Պոլիտեխնիկի «աղմկահարույց» սկանդալների հրահրիչը` նոր պատմությունների կիզակետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ բաժնում քննվող թիվ 13835314 քրեական գործի նախաքննության ընթացքում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետի նախկին պաշտոնակատար Վահե Կամոյի Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով՝ Պոլիտեխնիկական համալսարանից խաբեությամբ խոշոր չափի՝ 1.476.950 ՀՀ դրամ գումար հափշտակելու փորձին օժանդակելու համար:

Հիշեցնենք, որ Վահե Կամոյի Կիրակոսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի հրամանով 17.02.2015թ. ազատվել էր աշխատանքից՝ վստահությունը կորցնելու հիմնավորմամբ:

Վահե Կամոյի Կիրակոսյանն իր նախկին պետ Վլադիմիր Խոեցյանի և Պոլիտեխնիկի նախկին պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանի հետ աղմկահարույց մի շարք հարցազրույցներ էր տվել՝ Պոլիտեխնիկում նոր վարչակազմի կողմից համալսարանում կարգապահության և օրինականության վերականգնման աշխատանքները որակելով որպես ապօրինություններ և ճնշումներ:

Վահե Կիրակոսյանը տարբեր լրատվամիջոցներում տպագրված մտացածին, վարկաբեկիչ և ապատեղեկատվություն պարունակող բազմաթիվ նյութերի հեղինակ է, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից հաճախ հիշատակվող և ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին վերագրվող Պոլիտեխնիկի «աղմկահարույց» սկանդալների հրահրիչներից է:




Լրահոս