Ուզո՞ւմ եք` շաբաթ, կիրակի էլ նիստեր անենք, շատ աշխատասերն եք. Գալուստ Սահակյանը` պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ արտահերթ նստաշրջանը շարունակվելու է:

Նա հայտնեց, որ շաբաթ և կիրակի օրերին նիստեր չեն անցկացվի և դրանք կշարունակվեն երկուշաբթի` ժամը 11:00-ից: Այս հայտարարությունից հետո դահլիճում աղմուկ սվսեց, ինչին էլ արձագանքեց Գալուստ Սահակյանը:

«Ի՞նչ , ուզում եք` շաբաթ-կիրակի էլ նիստեր անենք, շատ աշխատասերն եք», – նշեց նա: Որևէ փոփոխություն տեղի չունեցավ և խորհրդարանն իր աշխատանքները կշարունակի երկուշաբթի:




Լրահոս