ՀՀԿ-ական որ պատգամավորներն են դեմ քվեարկել կառավարության օրինագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր խորհրդարանում հանրապետականների օգնությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Արդեն հայտնի է անհատական քվեարկությունների պատկերը, որից էլ պարզ է դառնում, թե որ պատգամավորն ինչպես է քվեարկել:

Նախ հիշեցնենք, որ առաջարկվում է բարձրացնել օղու, ծխախոտի և դիզվառելիքի ակցիզային դրույքաչափերը, քանի որ դրանք այժմ չեն համապատասխանում ԵՏՄ դրույքաչափերին:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, ի տարբերություն իր թիմակիցների, ձեռնպահ է քվեարկել օրինագծի փոփոխություններին: Հանրապետական խմբակցությունից օրինագծին դեմ է քվեարկել նաև սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ով երեկ բուռն քննադատությունների էր ենթարկել այս օրենքը:  Դեմ է քվեարկել նաև անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը` Ավշարի Արայիկը:

Հավելենք, որ եղել են նաև այնպիսի պատգամավորներ, ովքեր գրանցվել են, սակայն քվեարկության չեն մասնակցել: Նրանց թվին են դասվում Զարուհի Փոստանջյանը, Հեղինե Բիշարյանը և Վարդան Այվազյանը: Վերջինս ևս երեկ քնադատության էր ենթարկել նախագիծը:




Լրահոս