Ինչքան կարժենա Շահեն Հարությունյանի վազքը Ռուբեն Հայրապետյանի վրա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման (2:3) ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ՈւԵՖԱ-ն կտուգանի:

Հիշեցնենք` հանդիպման ժամանակ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, «Ազատություն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին» պաստառով ներխուժել էր խաղադաշտ, որտեղ մի քանի պտույտ էր տվել` իր հետևից վազեցնելով իրավապահ համակարգի ներկայացուցիչներին:

MHM96655-copy-600x441

Այնուհետև` նշված գրությամբ պաստառը հայտնվել  էր Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդու ձեռքում, ով ծանոթանալով պաստառի բովանդակությանը, այն հանձնել էր մեր թիմի ֆուտբոլիստին: Միջադեպից հետո ոստիկանության ծառայողները Շահեն Հարությունյանին բերման էին ենթարկել բաժին և խաղից հետո ազատ արձակել:

MHM96656-600x441

Ահա այս միջադեպի համար ՈւԵՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ամենայն հավանականությամբ, կտուգանի 80-130 հազար եվրոյով:

Armlur.am-ը ՀՖՖ-ից փորձեց պարզել արդեն նման որոշում կա և որտեղից պետք է տուգանքը վճարվի` ՀՖՖ բյուջեից, թե այլ աղբյուրներից: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, ֆեդերացիայի մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանը տեղեկացրեց, որ «ՈՒԵՖԱ-ի համապատասխան կառույցներն առաջիկայում անպայման կանդրադառնան Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման կանոնակարգային խախտումներին, քանի որ նման միջազգային կարգի հանդիպման ժամանակ տեղի ունեցող ցանկացած կանոնակարգային խախտում անպատիժ չի մնում»:

Իսկ տուգանքի հստակ չափի և այն ՀՖՖ կամ այլ բյուջեից վճարելու մասով, Իսրայելյանը նշել է. «Տուգանքը՝ անկախ դրա չափից, վճարվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներից»: 

shant1-600x441




Լրահոս