Ոչ մեկ համար գաղտնիք չէ, որ բենզինով պատրաստված թմրամիջոցները առողջության վրա ավելի կայծակնային ազդեցություն են թողնում, քան մնացած թմրամիջոցները: Դրա ներարկումից հետո ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, նույնիսկ չի երաշխավորվում, որ տվյալ մարդը կապրի:
Նման մի դեպք է գրանցվել օրեր առաջ Արաբկիր վարչական շրջանի տներից մեկում: Armlur.am-ի տեղեկություններով, երիտասարդն իր իսկ ձեռքով բենզինի միջոցով պատրաստված թմրանյութը նստատեղից ներարկելուց հետո ուշաթափվել է:
Նրան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Դեպքը մեզ հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական վարչությունից: