![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/pic_7d1f32b1b3fb37ce4d63f514bb91ebb3.jpg)
Թբիլիսիում մի խումբ պատանիներ որոշել են կատակել քաղաքի բնակիչների հետ` պատուհաններից միացնելով վագրի մռնչոցի ձայնագրություն: Այս մասին, ինչպես հայտնում է apsny.ge-ն, հայտնել է ՆԳՆ մամլո կենտրոնի ղեկավար Նինո Գիորգոբիանին:
«Պալիաշվիլի փողոցից հաղորդագրություն է ստացվել, որ լսվում է վագրի մռնչոց: Դեպքի վայր է մեկնել հերթապահ մաս: Եվ ինչ է պարզվել: Պատանիները վագրի մռնչոցը ձայնագրել են հեռախոսներում ու դրանք բարձրախոսների օգնությամբ միացրել են բացված պատուհաններից»,-հայտնել է Գիորգոբիանին:
Նրա խոսքերով՝ երեխաները ծնողների հետ ոստիկանություն են կանչվել: