Ազատության հրապարակում շարունակվում է «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հայտարարած նստացույցը: Նշենք, որ նրանք ժամանակ են տվել Սերժ Սարգսյանին ու Հովիկ Աբրահամյանին, որպեսզի մինչև երկուշաբթի հոսանքի գնի բարձրացման վերաբերյալ կայացված որոշումը բեկանվի: Իսկ երկուշաբթի օրը ժամը 19:00-ին կշարժվեն Բաղրամյան 26: