Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջիկայում կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը:
Անգլիական ակումբի ղեկավարությունը մտադիր է պորտուգալացի մասնագետին առաջարկել չորս տարվա նոր պայմանագիր: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո։ Մոուրինյոյի օգնականները ևս կկնքեն ավելի բարելավված պայմանագրեր։