Ո՞վ է մեղավոր, որ Հայաստանին այլևս պարտքով գումար չեն տալիս ու չեն վստահում. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Փորձելով վստահեցնել, որ «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նպատակը նոր պարտքեր վերցնելը չէ, Աժ ֆինանսաբյուջետային և վարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարել է, թե «մեզ այդքան գումար տալու պատրաստ երկիր չկա»:

«ՉԻ» – Համաձայնվեք՝ սպանիչ հիմնավորում է: Դա նույնն է, թե ամուսինը կնոջը մեղադրի դավաճանության մեջ, նա էլ արդարանա, թե «վրաս նայող չկա»: Այսինքն, եթե լիներ՝ դավաճանելը պրոբլեմ չէր, լավ էլ հաճույքով կդավաճաներ:

Բայց կոնկրետ այս դեպքում իրավիճակն, իհարկե, ավելի բարդ է, որովհետև միանգամից հարց է առաջանում՝ իսկ ինչու Հայաստանին նոր վարկեր տալու պատրաստ երկրներ չկան: Գուցե իշխանություննե՞րն են մեղավոր, որ Հայաստանին չեն վստահում: Կամ գուցե արդեն պարտքի դիմաց վերցնելու գույք չի՞ մնացել, ու ինչպես հայտնի ֆիլմի հերոսն էր ասում՝ «ամեն ինչ գողացվել է մեզանից առաջ»: Բայց այս հարցը երևի պետք է ուղղել Տիգրան Սարգսյանին, որի վարչապետության օրոք Հայաստանի պետական պարտքը մեծացել է մոտ երեք անգամ: Չնայած՝ կարելի է նաև Սերժ Սարգսյանին հարցնել: Եթե չենք սխալվում՝ այդ ընթացքում ինքն էլ նախագահի պաշտոնն էր գբաղեցնում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս