Գյումրիում փլուզվել է 2 կիսաքանդ հանրակացարան. 10 բնակիչ տարհանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ ՏԿԱԻՆ-ից, հունիսի 20-ին` ժամը 00.07-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող թիվ 2 կիսաքանդ հանրակացարանում փլուզվել է պանելային հատվածը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասնակի փլուզվել է շենքի տանիքը (մոտ 60 քմ) և կողային պատը (մոտ 100 քմ). տուժածներ չկան: Շենքն ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան:

Հրշեջ-փրկարարները սահամանազատել են վտանգավոր հատվածը և տարահանել 10 բնակչի:

Նշված հատվածում ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները սահմանել են հերթապահություն:

Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:




Լրահոս