Հունիսի 15-ին գումարված արտահերթ նստաշրջանից հետո կգումարվի ԱԺ ևս մեկ արտահերթ նստաշրջան:
«Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2015 թվականի հունիսի 15-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով`
1) Միջազգային պայմանագրի վավերացում.
1.1. «2014 թվականի համար Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր», – նշված է որոշման մեջ: