Մեքենան հայտնվել է ջրանցքում. փրկարարները ջրից դուրս են բերել 13-ամյա երեխայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 21-ին, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ Կուրղինյան նրբանցքի թիվ 2/5 շենքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրանցքը, ներսում արգելափակված քաղաքացի (երեխա) կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Շրջանային և Կուրղինյան փողոցների խաչմերուկի մոտակայքից «Օպել» մակնիշի 35ՏԼ909 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Հրազդանի ներքին ջրանցքում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ՝ 1970թ. ծնված Ա. Ս.-ն ինքնուրույն դուրս է եկել ջրանցքից: Հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել՝2002թ. ծնված Գ. Ս.-ին. Ա.Ս.-ն տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ, իսկ Գ.Ս.-ն՝ «Սրբ. Աստվածամայր» ԲԿ:

Բժիշկները Ա. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն, իսկ Գ.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները տեղի ուժերով ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:




Լրահոս