Վրաստանի իշխանությունները սկսել են Թբիլիսիիում ջրհեղեղի հասցրած վնասների հաշվարկը, այս մասին այսօր հայտնել են փախստականների հարցերով նախարարության մամլո ծառայությունից:
Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղը տեղի է ունեցել հունիսի 14-ի գիշերը:
Ինչպես հայտնում է Sputnik-ը, գործընթացին ներգրավված են Թբիլիսիի քաղաքապետարանի գույքի վարչության գործակալությունը, Թբիլիսիի Վակե շրջանի թաղապետարանը և այլք:
Ջրհեղեղի արդյունքում ջրով հեղեղվել են այն օբյեկտները, որոնք գտնվում են Վերե գետի կիրճում՝ կենդանաբանական այգին, «Մզիուրի» զբոսայգին, բնակելի տներ, քաղաքի կենտրոնական փողոցները: Վերջին տվյալներով՝ զոհվել է 19 մարդ: Վնաս է հասցվել 110 ընտանիքի: