Քաղաքացիական հասարակությունը մեզանում դեռևս չի կայունացել և նաև իշխանությունները, լինելով ոչ լեգիտիմ, վախենում են համաժողովրդական ցասումից: Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների մասին, այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Յուրաքանչյուր փոքր դրևորում ընկալում են որպես սպառնալիք իրենց իշխանությանը: Դրան նպաստում են նաև միջազգային արձագանքները: Ամբողջ ռուսական մամուլը հեղեղված էր մայդանների օրինակներով», – նշեց նա:
Նրա խոսքով, երիտասարդների մեջ կային հրահրիչներ, և դա համարեց իշխանությունների գործելաոճը, երբ ուղարկում են պրովակատորների: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ցուցարարները հրաժարվեցին հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, պատգամավորը նշեց, որ դա հենց ցուցարարների որոշելու հարցն էր:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում