Հերթական անգամ հետաձգվեց Հարսնաքարի գործով դատական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավան և Նոր Նորք վարչականն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հերթական անգամ հետաձգվեց “Հարսնաքարի” գործով դատական նիստը, քանի որ ամբաստանյալներ Արման Խաչատրյանի և Նորայր Հայրապետյանի պաշտպաններ՝ Արմեն Խաչատրյանը և Երեմ Սարգսյանը դատարան չէին ներկայացել։ Գործը նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը պաշտպան Արմեն Խաչատրյանի բացակայությունը համարեց անհարգելի, քանի որ վերջինս դատարան չէր ներկայացրել անհրաժեշտ բոլոր փաստերը՝ մեկ այլ դատական նիստ ունենալու վերաբերյալ: Պաշտպան Երեմ Սարգսյանի բացակայությունը դատարանը համարեց հարգելի՝ հիմք ընդունելով պաշտպանի կողմից դատարան ներկայացրած ապացույցները մեկ այլ դատական նիստ ունենալու վերաբերյալ: Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 5-ին ժամը 14:00-ին:




Լրահոս