Փրկարար Ալիկը սեքսուալ բնույթի գործողություններ է կիրառել անչափահաս աղջկա նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ակնհայտ անչափահաս քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության ծառայող Ալիկ Հ.-ն:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքացի Ն. Է.-ի հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 23-ի երեկոյան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցը` իր ավտոմեքենայում, ակնհայտ անչափահաս քաղաքացի Մ. Է.-ի նկատմամբ, վերջինիս կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս