ՌԴ նախագահի պաշտոնին Վլադիմիր Պուտինի գործունեությունը հավանության է արժանացնում երկրի քաղաքացիների 89%-ը: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», այս ցուցանիշը բացարձակ ռեկորդային է համարվում դիտարկումների ողջ ընթացքում, հայտնել է «Լևադա կենտրոնը» հունիսյան հետազոտությունների արդյունքներով:
Ապրիլ-մայիս ամիսներին Պուտինի գործունեությունը նախագահի պաշտոնին հավանության է արժանացրել ռուսների 86%-ը, հունվարին՝ 85%, 2014 թ հունիսին՝ 86%, 2013 թ ՝ 63%, 2012 թ՝ 64%:
Այժմ նախագահի գործունեությունից բողոքում է հարցվածների 10%-ը: