Արդեն մի քանի օր է` «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը պայքարում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ: Նրանց պահանջը ուղղված է Սերժ Սարգսյանին և հստակ է` չեղարկել հոսաքնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի որոշումը: Բողոքի ակցիայի մասնակիցները արդեն երրորդ օրն է, ինչ Բաղրամյան պողոտան փակել են, երթևեկությունը դադարեցված է:
Armlur.am-ը որոշեց համաքաղաքացիներից պարզել` միանալո՞ւ են այս պայքարին, թե ոչ, հավատո՞ւմ են հաջողությանը և այլն: Մեր հարցվածներից շատերը այս մի քանի օրերի ընթացքում եղել են և´ Ազատության հրապարակում, և´ Բաղրամյան պողոտայում: Որոշներն էլ տեղյակ են պայքարի մասին, սակայն չեն միանալու: