Արդեն երկու օր է Սախարովի հրապարակի հենց կենտրոնում նստացույց է անում մի կին, որն է պատճառը և ինչի դեմ է նա բողոքում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու օր է` Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող Անդրեյ Սախարովի հրապարակի հենց կենտրոնում նստացույց է անում մի կին` Անահիտ Պողոսյանը, ում իր խոսքով, ճանաչում են Ալլա անունով:

Armlur.am-ը փորձեց կնոջից հարցնել` որն է նստացույցի պատճառը և ինչի դեմ է նա բողոքում: Կինը, ով նաև հացադուլ է հայտարարել, հայտնեց, որ իր բողոքը պետության և անարդարության դեմ է: Նա առողջական լուրջ խնդիրներ ունի, միայնակ է մնացել, աշխատանք չունի: Պարզվեց` Անահիտ Պողոսյանի բողոքը կոնկրետ անձանց է ուղղված` Արկադի Տեր- Թադևոսյանին` Կոմանդոսին, և նրա կնոջը, գործարար Խաչատուր Սուքիասյանին և այլոց:




Լրահոս