Բաքվում հայտարարել են Եվրոպայի խորհրդի խորհրդական վեհաժողովից հանրապետության դուրս գալու պատարաստակամության մասին: Այս մասին Թվիթերում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:
Նրա խոսքերով՝ նման որոշման հիմնական պատճառը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կազմակերպության դիրքորոշումը:
«ԵԽԽՎ-ն ԵՄ որոշ կառույցների հետ մեկտեղ ի ցույց է դրել, որ միջազգային իրավունքն իր համար ոչ մի կարևորություն չի ներկայացնում… Սա երկակի չափանիշների հերթական օրինակն է հանդիսանում»,- վրդովված հայտարարել է քաղաքական գործիչը: