Միջադեպ Գյումրիում` էլէներգիայի սակագնի թանկացման դեմ ակցիայի ժամանակ. անհասկանալի պահվածքով կանայք վիճաբանություն են հրահրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցեր տեղի են ունենում Հայաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում երկրորդ քաղաք Գյումրիում:

Այստեղից Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ մինչև երկուշաբթի նստացույց հայտարարած քաղաքացիներին են մոտեցել քաղաքացիական հագուստով կանայք, ովքեր փորձել են խափանել ակցիայի բնականոն ընթացքը:

Դա արտահայտվել է նրանով, որ նրանք նկարահանել են տեղում գտնվող քաղաքացներին, իսկ վերջիններիս հարցին` որտեղի՞ց են և ինչո՞ւ են նկարահանում, հաջորդել է վիճաբանությունը:

Այժմ փորձ է արվում հանգստացնել վիճաբանության մասնակիցներին:




Լրահոս