19-ամյա աղջիկն ինքնասպանության համար ինչո՞ւ ընտրեց հենց 13-րդ հարկը և ի՞նչ կապ ունի նա այդ շենքում ապրող աղանդավորական ընտանիքի հետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հունիսի 26-ին, մայրաքաղաքում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել: Սարյան փողոցի բարձրահարկ շենքերից մեկի 13-րդ հարկից իրեն ցած է նետել 19-ամյա Հերմինեն: Նշվում է 13-րդ հարկը, քանի որ ինչպես հայտնի դարձավ դեպքի վայր ժամանած Armlur.am-ի թղթակցին, 16 հարկանի շենքի 13-րդ հարկում եղել է աղջկա պայուսակ, որում հայտնաբերվել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողական տոմս:

Armlur.am-ի հետ զրույցում բնակիչները միաբերան նշեցին, որ ինքնասպան եղած աղջիկն այդ շենքի բնակիչ չէ, նախկինում նրան այդ կողմերում չեն հանդիպել: Բնակիչներից մեկը հայտնեց, որ իրեն տեղեկություններ են հասել, թե 13-րդ հարկում ինչ-որ անհայտ կրոնական կառույցի դավանող ընտանիք է ապրում, և ամենայն հավանականությամբ, աղջիկն այդ ընտանիքին է հյուր եկած եղել. «Չգիտեմ` ինչու այդ ընտանիքին չհարցաքննեցին, սակայն ասում են` դա այն աղանդավորական շարժումն է, որի անդամներն ինքնասպան են լինում: Սակայն այդ աղջկան նախկինում այս կողմերում չենք հանդիպել»,- ասաց բնակիչներից մեկը:

11651231_932053423534037_169423793_n

Վերջինս հայտնեց նաև, որ աղջկա ինքնասպանության պահին նույն հարկում շինարարներ են աշխատելիս եղել, ովքեր տեսել են` ինչպես է աղջիկը պայուսակը թողնում գետնին: Armlur.am-ը փորձեց զրուցել նաև մատնացույց արված բնակիչների հետ, սակայն դռան թակոցներին արձագանք չեղավ:

Նշենք, որ Սարյան փողոցում գտնվող այդ շենքի յուրաքանչյուր հարկ ունի իր առանձին պատշգամբը, այդ պատճառով էլ մարդիկ դժվարանում են ասել` ում կարող էր հյուրընկալվել աղջիկը:

11350125_932052756867437_1733212581_n

Շենքի 7-րդ հարկի բնակչուհիներից մեկը հայտնեց, որ իր հարևանուհին և 6-րդ հարկի բնակիչներից մեկը թրմփոցի ձայն է լսել, ապա դուրս են նայել և տեսել մուտքի մոտ ընկած աղջկան. «Ես չեմ հասկանում` ինչ գործ ուներ այդ աղջիկը մեր շենքում: Երևի բարձր շենք է փնտրել, ու հարմարը սա է համարել: Մոտ մեկ ժամ գետնին պառկած էր, մինչև բժիշկներն ու ոստիկանները եկան: Իսկ նրա ծնողներն այդպես էլ չերևացին: Զարմանալին այն է, որ այդ աղջիկը, ի դեպ բավականին գեղեցիկ արտաքինով, մեջքի վրա էր ընկել, և արյան հետք դեմքին չկար: Ես տեսա պատուհանից` ինչպես են բժիշկները մարմինը ստուգում, և ըստ երևույթին, վնասվածքներ չկային վրան: Նույնիսկ եթե նրան հրած լինեին, չէր կարող նա այդ դիրքով հայտնվել հատակին: Սա իսկապես զարմանալու բան է»:

11180087_932052760200770_1873703676_n

11652090_932052770200769_1493735014_n

11655329_932052776867435_1942366165_n

Հավելենք, որ Armlur.am-ին հայտնի է դարձել, որ աղջիկը Երևանի բնակիչ է, իսկ հարազատները որևէ դրդապատճառ ինքնասպանության դիմելու համար չեն կարողանում բերել:

Քննչական կոմիտեից Armlur.am-ը տեղեկացավ, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

11666972_932052753534104_315862981_n

inqnaspanutyun




Լրահոս