Արդեն չորրորդ օրն է` Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը: Այս օրերին Բաղրամյան պողոտայում մեծ թվով ցուցարարներ են հավաքվում և պայքարի միջոցով փորձում հասնել իրենց պահանջների կատարմանը:
Այսօր Armlur.am-ը մեր համաքաղաքացիներից հետաքրքրվեց, թե պայքարի ինչպիսի տարբերակներ են տեսնում, եթե հաշվի առնենք, որ այս 4-օրյա պայքարը դեռևս չի տվել այն արդյունքը, որի համար էլ ընթանում է նստացույցը:
Մեր հարցվածներից շատերը կողմ էին նստացույցի շարունակմանը` այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտարարվել որոշման չեղարկման մասին, մյուս մասն էլ կողմ էր բանակցությունների միջոցով հարցի լուծմանը: