ՀԷՑ-ի հրապարակած թվերում «հետաքրքիր» տվյալների պակասություն չի զգացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սպառողներին մատակարարվող էլէներգիայի նոր սակագնի հիմքում դրված հաշվարկները, որքան ուսումնասիրում ենք, միեւնույն է՝ «հետաքրքիր» տվյալների պակասություն չի զգացվում:

Ըստ այդմ, պարզվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2015-16 թվականների սակագնային մարժայի հաշվարկում ներառված ծախսերի մեջ նախատեսված են նաեւ գործուղման եւ անձնակազմի տեղափոխման ծախսերը: ՀԷՑ-ը որպես գործուղման ծախս իր հայտում առաջարկել է 61 մլն 650 հազ. դրամ եւ 103 մլն 110 հազ. դրամ:

Սակայն ՀԾԿՀ-ի կողմից հաստատված սակագնում այդ ծախսը 70 մլն 540 հազար դրամով կրճատվել է: Իսկ, ահա, անձնակազմի տեղափոխման ծախսերը՝ 63 մլն 470 հազ. դրամ, ՀԾԿՀ-ն ընդհանրապես համարել է անիմաստ:




Լրահոս