«Ինտեր ՌԱՕ» ընկերությունը չի հաստատել ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունները, որոնց համաձայն` ընկերությունը մտադրի է վաճառել Հայաստանում իր ակտիվները, հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով ՌԴ էներգոհոլդինգի պաշտոնական ներկայացուցչին:
«Մենք չենք հաստատում ընկերության («Հայաստանի էլեկտրական ցանցեր») վաճառքի մասին տեղեկությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Հայաստանում էլէներգիայի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի պատճառով «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը ստիպված է վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: