ՀԷՑ-ի ազգայնացման մասին հնարավոր կլինի խոսել աուդիտից հետո. Երվանդ Զախարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր կազմակերպված տնտեսական ֆորումի ժամանակ ամեն կերպ խուսափում էր  պատասխանել ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտին վերաբերող հարցերին:

Խոսելով սակագնի փոխհատուցման աղբյուրներից` նախարարը նշեց, թե ինքն այդ ամենից տեղյակ չէ. «Ես կոնկրետ աղբյուրի մասին չեմ կարող ասել, քանի որ ինքս տեղյակ չեմ, եթե վարչապետը հայտարարել է, նա գիտի` ինչ է հայտարարում»,- ասաց Զախարյանը:

Խոսելով ՀԷՑ-ի ազգայնացման մասին` Զախարյանն ընդգծեց, որ այդ բոլոր քննարկումները տեղի կունենան աուդիտից հետո: Այն հարցին, թե շատերը մատնացույց են անում ձեր անձնական միջոցները և ասում, որ Դուք կարող եք ձեր միջոցներով փոխհատուցել, Զախարյանը նշեց, որ ինքը լուրջ չի վերաբերվում այդ խոսակցություններին:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս