Հունիսի 30-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության արտահերթ նիստ: Քննարկվել են՝
ա) էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիական ընդվզման առկա իրավիճակը,
բ) գազի սակագնի հետ կապված խմբակցության կողմից պատրաստած հատուկ կարծիքն ու նյութերը,
գ) խմբակցության կողմից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման եւ “ՀԷՑ”-ի գործունեության վերաբերյալ կատարած ուսումնասիրությունները:
Խմբակցությունը որոշեց ի մի բերել կատարված ուսումնասիրությունները եւ գազի ու էլէտրաէներգիայի ոլորտներում կատարված չարաշահումների, ապօրինությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերը ուսումնասիրելու եւ քննություն անցկացնելու, ինչպես նաեւ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով գլխավոր դատախազին ներկայացնել հաղորդում հանցագործության մասին: