Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկության եզրափակչում կհանդիպեն Արգենտինայի և Չիլիիի հավաքականները: Կիսաեզրափակիչում արգենտինացիները 6:1 հաշվով հաղթեցին Պարագվայի հավաքականին: Դուբլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան:
Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով կատարեց 3 գոլային փոխանցում: Պերուի և Պարագվայի թիմերը հունիսի 3-ին կհանդիպեն երրորդ տեղի համար խաղում:
Ամերիկայի Գավաթ, կիսաեզրափակիչ
Արգենտինա – Պարագվայ՝ 6:1
Մարկոս Ռոխո, 15, Խավյեր Պաստորե, 27, Անխել Դի Մարիա, 47, 53, Սերխիո Ագուերո, 80, Գոնսալո Իգուաին, 83 – Լուկաս Բարիոս, 43