Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հայտնի է դարձել քաղբանտարկյալ, Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու` Արիֆ Յունուսի հանդեպ հարուցված քրեական գործով դատական լսումների օրը:
Տեղեկացվում է, որ նրանց գործով նախնական հետաքննությունն ավարտվել է: Գործի դիտարկման համար այն փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործություններով զբաղվող դատարանին: Քրեական գործով նախապատրաստական դատավարությունը կկայանա հուլիսի 13-ին: Դատավարությունը կնախագահի դատավոր Աֆգան Հաջիևը:
Հիշեցնենք, որ Լեյլա ու Արիֆ Յունուսները մեղադրվում են հօգուտ Հայաստանի լրտեսության մեջ: