ԿԸՀ վերստուգիչ-հանձնաժողովում աուդիտորներ են նշանակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման եւ ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում ստացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի:  Այս մասին  հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից: Ազգային ժողովի խմբակցությունների` վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակած աուդիտորները աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո`  5-րդ օրը:
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում` այն է մինչեւ 18.12.2012թ., ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում աուդիտորներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան”,  “Ժառանգություն”, “Հայ Յեղափոխական Դաշնակցություն”, “Օրինաց երկիր” եւ “Հանրապետական” (ՀՀԿ) խմբակցությունների կողմից:  ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում սահմանված ժամկետում աուդիտոր չի նշանակվել ՀՀ Ազգային ժողովի “Հայ ազգային կոնգրես” խմբակցության կողմից:




Լրահոս