Ամերիկացի գրող Դևիդ Սիկորսկին իրեն բավական անսովոր հարսնացու է ընտրել, եթե դատենք ռոմանտիկ լուսանկարներից, որոնց վրա աղջկա տեղը զբաղեցնում է շաուրման:
28-ամյա ամերիկացին որոշել է նման ֆոտոսեսիա անցկացնել` ի նշան բողոքի: Պարզվում է` նրան զզվեցրել են լուսանկարները, որոնք նրա ընկերները տեղադրում են սոցցանցերում, որպեսզի պարծենան իրենց հարսնացուներով, կանանցով և երեխաներով: Նա որոշել է իր ընկերներին ցուցադրել նաև իր «սիրելիին», գրում է Daily Mail-ը:
Սիկորսկին ու նրա «ընտրյալը» լուսանկարվում են Սան-Ֆրանցիսկոյի տեսարժան վայրերի ֆոնին, լողավազանում, զբոսայգու նստարանին, մի խոսքով այնպես, ինչպես լուսանկարվում են սիրահարները: