«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մոտ մեկուկես տասնամյակ Հայաստանում գործող եւ հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Թալգրիկ» ընկերությունը, պարզվում է, սնանկության գործընթացում է գտնվում: Ընկերության տնօրեն Հովհաննես Հակոբյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց սնանկացման հիմնական պատճառը «ՎՏԲ» բանկն է:
Ըստ Հակոբյանի՝ իրենց ընկերությունը նշված բանկից 10 տարի ժամկետով եւ ցածր տոկոսադրույթով վարկ է վերցրել, սակայն մեկուկես տարի անց վարկի տոկոսադրույթները սկսել են կտրուկ բարձրանալ: «Պատկերացրեք, որ վարկի 6.5 տոկոսը բարձրացավ ու դարձավ 9.5, ապա՝ 14.5 տոկոս: Ավելի քան երկու անգամ բարձրացավ տոկոսը, որն էլ տնտեսվարող սուբյեկտի մոտ ֆինանսական մեծ դժվարություններ առաջացրեց:
Ընդ որում, մենք ունեինք 7 մլն դոլարի վարկային պորտֆել, ու այդքան տոկոս բարձրացնելը լուրջ հարված էր, որին էլ չդիմացավ մեր ընկերությունը»,- պարզաբանել է «Թալգրիգի» տնօրենը: Ահա թե ինչպես են օտար բանկերը թալանում ՀՀ քաղաքացիներին. ՎՏԲ-ն նաեւ հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Թալգրիգի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում