«Ոտքի´, Հայաստան»-ն այսօր երկու ժամով փորձելու է փակել Հանրապետության հրապարակին հարող փողոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոտքի´, Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այսօր երկու ժամով ակցիայի մասնակիցները փակելու են Հանրապետության հրապարակ մտնող և դուրս եկող փողոցները: Հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի երևանցիներ, ՀՀ Ոստիկանությունը շարունակում է իր ապօրինի գործողություններով խոչընդոտել «Ոտքի՛, Հայաստան» շարժմանը Հանրապետության հրապարակի կենտրոնում իրականացնել խաղաղ նստացույց՝ հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի համաձայն: Ոստիկանությանը օրինական դաշտ բերելու համար բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր, ժամը 19:00-ից մինչեւ 21:00-ն ընկած ժամանակահատվածում, շրջափակելու են Հանրապետության հրապարակ մտնող և դուրս եկող փողոցները:

Հորդորում ենք բոլոր վարորդներին և քաղաքային տրանսպորտի փոխադրող կազմակերպություններին նշված ժամանակահատվածում շրջանցել Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները:

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդ»:




Լրահոս